Լեգենդար Մարտին Սկորսեզեն մտածում է կարիերայի ավարտի մասին
Իտալական ծագումով աշխարհահռչակ ամերիկացի կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն խոստովանել է, որ ևս մեկ-երկու ֆիլմ նկարահանելուց հետո կավարտի իր կարիերան:
«Ուզում եմ շատ ֆիլմեր նկարահել, սակայն այժմ 71 տարեկան եմ, այնպես որ մնացել է մեկ-երկուսը, եթե հաջողվի: Կարոտում եմ այն ժամանակները, երբ տարբեր ֆիլմերում փորձարկումներ կատարելու ծարավ էի զգում: Բայց ժամանակը ետ չես վերադարձնի: Որքան մեծանում ես, այնքան շատանում են ընտանիքիդ նկատմամբ ունեցած պարտավորություններդ»,- ասել է կինոռեժիսորը:
Օսկարակիր Մարտին Սկորսեզեն 50-ից ավելի ֆիլմերի ռեժիսոր է, որոնցից շատերը տարբեր տարիների բազում մրցանակների են արժանացել: Սկորսեզեի նախընտրելի դերասանները Ռոբերտ Դե Նիրոն և Լեոնարդո Դի Կապրիոն, ովքեր համաշխարհային հռչակի են հասել հենց այս կինոռեժիսորի շնորհիվ:



