«Նստեք և լռեք, քանի որ մարդ չեք, այլ գարշահոտ կենդանիներ եք». Զ. Փոստանջյան
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը 2014թվականի պետական բյուջեի նախագծի մասին իր ելույթը սկսեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի նախաբանով, որտեղ, հիշեցնենք, մասնավորապես ասված է. ««Վճռաբեկ դատարանն արդար գործեր, ապա Երևանում տրանսպորտի գնի թանկացման, Կոմիտաս 5-ի խնդիրների, Փակ շուկայի ապօրինի շինարարության դադարեցման, Մարցի, Թռչկանի ու այլ վիճելի հէկ-երի կառուցումը դադարեցնելու, Տիգրան Առաքելյանի պաշտպանության, Լյուքս Ստեփանյանի և այլ զորակոչիկների սպանության բացահայտման, Թեղուտի բնապահպանական խնդրի լուծման համար մարդիկ արդարություն չէին փնտրի փողոցներում: Եթե Վճռաբեկ դատարանը և նրա երկու պալատների նախագահներ Արման Մկրտումյանը, Դավիթ Ավետիսյանն ու Երվանդ Խունդկարյանը պատշաճ գործեին, ապա դատական անօրեն վճիռներով հազարավոր սովորական մարդկանցից չէին խլի տունը, փողը, աշխատավարձը, սեփական երեխային, բանտերում չէին հայտնվի անմեղ մարդիկ, իսկ հանցագործները չէին մնա ազատության մեջ»:
Զարուհի Փոստանջյանն այնուհետև հայտարարեց, որ բյուջեի նախագծով կառավարությունը փորձ է անում շարունակել պաշտոնավարել՝ նշելով. «Հիմա ես կասեմ կառավարության՝ մեզ ներկայացրած այն փաստաթուղթը, որով նրանք փորձում են շարունակել պաշտոնավարել: Կառավարությունը մերն են, բայց մերը չեն՝ օտար են: Նստեք և լռեք, քանի որ մարդ չեք, այլ գարշահոտ կենդանիներ եք, ստրուկներ եք, ձեր կարծիքը չի հետաքրքրում մեզ: Ձեր կարծիքը՝ ինչպես ղեկավարել երկիրը, տնօրինել, մեզ չեն հետաքրքրում»: Զարուհի Փոստանջյանն առաջարկեց այս իրավիճակից դուրս գալու համար 2014թ. ապստամբություն իրականացել. «Ի՞նչ պետք է մենք անենք՝ պարզ է, մեր նկատմամբ ինչպիսի՞ վերաբերմունք է՝ պարզ է, ինչը պետք է լինի մեր օրակարգում՝ մեր օրակարգն ապստամբությունն է, այս կառավարությանը պետք է հեռացնել, հեռացնել, իսկ ոմանց պատժել, նրանց տեսնել բանտախցերում, բայց ոչ հեռացնել ՀՀ-ից: Ձեզնից ոմանց տեղը բանտախուցն է: Նաև այն պատգամավորների, որ պետք է կողմ քվեարկեն՝ գնացեք ԱԺ-ից»: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ տեղից այսպես արձագանքեց. «Այդքան երիտասարդ, գեղեցիկ կին եք, այդքան մաղձը որտեղի՞ց եք կուտակել ձեր մեջ»: