Ազգային ժողովում կրքերը թեժանում են. ԱԺ նախագահը Զ. Փոստանջյանին մեղադրեց իր դեմ հոդվածներ պատվիրելու մեջ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը բորբոքել է պատգամավորների՝մասնավորապես՝ ՀՀԿ-ականների կրքերը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը արտահերթ կարգով պատասխանեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը, թե օրենքի նախագիծը դժգոհության արժանանում, որովհետև ԱԺ նախագահն էլ ձկնաբուծության ոլորտում բիզնես ունի:

Անդրադառնալով այս հայտարարություններին՝ Հովիկ Աբրահամյանը հերքեց դրանք. «Ինչ վերաբերում է ձկնարդյունաբերության իմ բիզնեսին: Բիզնեսով զբաղվելը արգելվում  է պատգամավորին, բայց օրենքը թույլ է տալիս նաև կառավարման և այլ պրոցեսներով ունենալ բիզնես: Եվ ես չեմ ամաչի, որ ունենամ ձկրանրդյունաբերությունում բիզնես ու դրա մասին հայտարարեմ»: Հովիկ Աբրահամյանը նշեց նաև, թե իր համար քննարկումների արդյունքում ի հայտ եկավ մեկ այլ խնդիր. «Կան մարդիկ, որոշ քաղաքական գործիչներ որոնք զբաղվում են իմ նկատմամբ մամուլում պատվերներ տալով: Փոքր երկիր է, ու մենք հստակ գիտենք՝ որ մամուլը ում կողմից է կառավարվում,  ով է այդ պատվերները հնչեցնում: Ինձ համար այսօր ևս մեկ պատվիրատու ի հայտ եկավ: Բազմաթիվ հոդվածներ կան, որ ես ունեմ ձկնարդյունաբերության օբյեկտ, զբաղվում եմ ձկնարդյունաբերությամբ ու փաստորեն պատվիրատուն դահլիճում նստած է (դիմում է Զարուհի փոստանջյանին, Տ. Մ.): Կա պատվիրատու այս դահլիճում, որ հոդվածները ինքն է պատվիրում, ու իմ ցանկում ևս մեկ պատվիրատու ավելացավ, որոնք իմ հետ կապված սուտ հերյուրանքներ են տարածում մամուլում»: Նա նշեց, թե մամուլին պատվերներ իջեցնեը հարիր չէ պատգամավորին, ապա հորդորեց՝ զբաղվել ընտանիքով, երեխաների դաստիարկությամբ:

Հովիկ Աբրահամյանը նաև ավելացրեց. «Մարդիկ կան, նստած այստեղ-այնտեղ, աշխատասենյակում, տանը, որ լսում են՝ փողոցում հասարակությունը հավաքվել, դժգոհում է, վազում են այնտեղ ու սկսկում են իրենք Քրիստոսի դերակատարություն ստանձնել, թե եկել ենք ժողովրդին օգնենք: Ամոթ է, ամոթ: Բոլորը հասկանում են, տեսնում են իրենց քաղաքական վարկը, պահվածքը… Կոնկրետ գործով, խորհուրդ եմ տվել, ոչ թե զբաղվել Աբրահամյանի նկատմամբ հոդվածներ պատվիրելով, գումարներ վատնելով, այլ՝ այդ գումարներ տանել մանկատներին, ծերանոցներին, սոցիալապես անապահով մարդկանց, հիվանդ երեխաներին, ոչ թե հարստացնել հաստավիզ մամուլի ներկայացուցիչներին, լրագրողներին: Ամոթ է»: Հովիկ Աբրահամյանը հորդորեց բոլորին զբաղվել իրենց գործով:

Տեսանյութեր

Լրահոս