
«Թող հեքիաթներ չպատմեն». Ճարտարապետ Լևոն Վարդանյանը՝ Գառնու տաճարի հարևանությամբ սրճարան կառուցելու մասին

«Անձամբ ես կատեգորիկ դեմ եմ: Չեմ կարող այդ տարածքում սրճարան պատկերացնել, ընդհանրապես՝ որևէ նոր կառույցի, որևէ միջամտության դեմ եմ», Panorama.am-ի հետ զրույցում բավականին բարկացած տոնով ասել է ճարտարապետ Լևոն Վարդանյանը՝ ի պատասխան հարցի, թե արդյո՞ք ընդունելի է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում բացօթյա սեզոնային սրճարան կառուցելու մշակույթի նախարարության որոշումը:
Նա նշել է, որ եթե ցանկանում են նման ծրագիր իրագործել, թող անեն արգելոց-թանգարանի պարսպից դուրս.
«Շատ են ուզում՝ թող մի հատ գյուղացու տուն առնեն, հող առնեն, ինչ ուզում են առնեն, ավտոկանգառ կազմակերպեն, սրճարան, բայց ոչ արգելոց-թանգարանի տարածքում: Անթույլատրելի է»:
Ինչ վերաբերում է մեր այն դիտարկմանը, թե, ըստ մշակույթի նախարարության աշխատակցի, այն լինելու է սեզոնային սրճարան, շարժական, մետաղյա ամրակներով են ամրացվելու, այսինքն՝ «որևէ նոր շինություն չի լինելու», Լ. Վարդանյանն ասել է. «Ինձ համար անհասկանալի են սուտ խոսակցությունները»:
Նա մի քանի անգամ ևս կրկնել է, որ ինքը կատեգորիկ դեմ է այդ որոշմանը:
Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: