
«ՀԺ». Սննդի օբյեկտների հաճախորդների թիվը նվազել է

Երեկ «ՀԺ»-ի ներկայացուցիչը այցելել է Երևանի կենտրոնում գտնվող մի քանի ռեստորաններ, սրճարաններ, պիցցերիաներ՝ պարզելու համար, թե հաճախորդների թվի ինչպիսի միտումներ կան վերջին տարիներին։ Պատկերը բավականին անսպասելի է։ Պարզվել է, որ նշված օբյեկտների բացարձակ մեծամասնաթյունում արձանագրվում է հաճախորդների թվի նկատելի անկում։ Ռեստորանների, սրճարանների ու պիցցերիաների աշխատակիցները հաճախորդների թվի նվազումը բացատրում են երկու հիմնական պատճառով՝ երկրի սոցիալ տնտեսական վիճակով և արտագաղթով։ Ամենաուշագրավն այն Է, որ «Հայկական Ժամանակի» ներկայացուցիչը իր հարցումները անց է կացրել արդեն կայացած, որոշակի դրական համբավ ունեցող և սպասարկման բավական բարձր որակ ապահովող օբյեկտներում։
Ավելի մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում