Բաժիններ՝

Ցոլակ Մկրտչյանի մահվան փաստով գործը կարճելու որոշումը բողոքարկվել է դատարան

Մասիսի բժշկական կենտրոնում մահացած 27-ամյա Ցոլակ Մկրտչյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը դիմել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան: Տուժող կողմը դատարանից խնդրում է վերացնել Ց.Մկրտչյանի մահվան փաստով հարուցված քրեական գործը կարճելու քննիչի որոշումը:  Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

ՀՀ ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունքում գործը կարճվել էր նոյեմբերի 2-ին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ հանցադեպի բացակայության հիմքով:

Տուժող Ցոլակ Մկրտչյանն ապրիլի 2-ին որովայնի շրջանում ցավերի պատճառով դիմել էր Մասիսի բժշկական կենտրոն, որտեղ ապրիլի 3-ի լուսադեմին մահացել էր՝ անաֆիլակտիկ շոկից:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031