
«Ժողովուրդ». Յոլյանը ՎՊ կվերադառնա կրկին ենթակայի կարգավիճակով

«Ժողովուրդի»՝ ՀՀ նախագահի նստավայրին մոտ կանգնած լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Լևոն Յոլյանը ՀՀ նախագահի հրամանով օրերս վերանշանակվելու է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ։ Այս լուրը հետաքրքիր է այն առումով , որ նա հետևողական լուրեր էր տարածում, թե նշանակվելու է ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի փոխարեն։ Սակայն չստացվեց. նա կրկին վերադառնում է ՎՊ ու կրկին ենթակայի կարգավիճակով,- գրում է «Ժողովուրդը»։