«Ժողովուրդ». Հուսահատված ոսկերիչը խոսել է ինքնասպանությունից

«Ժողովուրդը» գրում է. Արդեն երեք օր է, ինչ, Երևանի ոսկու շուկայում ստուգումներ են անցկացվում։ Այս անգամ պատճառը ոսկու հալման համար օգտագործվող գազի և ջրածնի «բալոններն են», որոնցով նման շենքային պայմաններում աշխատելն անօրինական է։ Երեկ պարզ է դարձել, որ ստուգումների պատճառով շուկայի արհեստանոցները փակված են, ոսկերիչները չեն աշխատում։ «Ժողովուրդի» այցելության պահին ոսկերիչների մեծ մասը թղթախաղով էր զբաղված։ «Ժողովուրդի» հետ զրույցում նրանցից մեկը զայրացած ու հուսահատված հայտարարել է, թե գնալու է ու ինքնասպանություն է գործելու, որովհետեւ տանը սոված երեխաներ ունի, ու Նոր տարվա շեմին քաղցած են մնալու։ Ոսկերիչների խոսքով՝ ստուգումները գրեթե 10 օր են տևելու։ Այսինքն՝ 10 օր նրանք չեն աշխատելու, մատնվելու են հարկադիր պարապուրդի։ Իսկ շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը ոչինչ չի ձեռնարկում ոսկերիչներին օգնելու համար, հակառակը, առիթից օգտվելով՝ 30-40 հազար դրամի չափով թանկացրել է տաղավարների վարձերը։

Ավելի մանրամասն կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս