
«Ժողովուրդ» ՄԻՊ զեկույցը նախագահականի ծրագրո՞վ է

«Ժողովուրդը» գրում է. Նախօրեին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի ներկայացրած 77 էջանոց գեկույցը դատական համակարգի վերաբերյալ, բնականաբար, մեծ աղմուկ է բարձրացրել։ Քաղաքական շրջանակներում երեկ խոսվում էր այն մասին, որ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուև վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Սուրիկ Ղազարյանը, որը պաշտոնանկությունից հետո ԱՄՆ է մեկնել, այնտեղ հատուկ ծառայություններին հստակ տեղեկություններ է տրամադրել, թե ինչ վիճակում Է՝ գտնվում ՀՀ դատական համակարգը։ Այս լուրը դիվանագիտական խողովակներով հասել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսանին, որն իրավիճակից դուրս գալու ելքը տեսել է օմբուդսմենի սուր զեկույցի մեջ։ Սակայն ՄԻՊ մամլո խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը «Ժողովուրդին» հավաստիացրել, թե իրականում նման բան չկա, ավելին՝ պաշտպանը վաղուց է՝ ինչ խոսում է դատական համակարգի անկատարության մասին։
Ավելի մանրամասն կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում