«Հրապարակ». Քվեարկություն, խաշ և Ամանոր

«Հրապարակը» գրում է. Երեկ առավոտից ԲՀԿ-ն Աժ-ում ոտքի վրա էր։ Ֆրակցիայի նիստն առավոտյան մեկնարկեց առանց Գագիկ Ծառուկյանի, ԲՀԿ պատգամավորներից շատերը չէին մասնակցում նիստին, գալիս էին ուշացած։ «Հրապարակի» սադրանքին, թե Ծառուկյանը եկել է նիստի, դուք ուշանո՞ւմ եք. արձագանքում էին շատ հանգիստ՝ գիտեին, թե չի եկել։ Սակայն հետկեսօրին՝ ժամը 16-ին, ԲՀԿ բոլոր պատգամավորներին «սռոչնի»
զանգ եղավ՝ 5 րոպեից մեկ մարդու նման ներկայանալ «կանյաչնի». Կոլյաիչն սպասում է։ Բա ԱԺ նի՞ստը։ Ինչ նիստ՝ կորչի նիստը։ Ինչո՞ւ էր այդքան էքստերն ու շտապ կանչել Ծառուկյանը յուր պատգամավորաց դասին՝ «Հրապարակը» հարցրել է իր շնչակտուր «կանյաչնի» հասած իր աղբյուրին։ «Դե մի 3-4 ամիս է՝ չէինք հավաքվել հավաքեց»։ ԱԺ-ում հավաքվեիք։ «Ինքն էդպես էր հարմար գտել»։

Մանրամասն կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

 

Տեսանյութեր

Լրահոս