«Հրապարակ». Ո՞վ կփոխարինի ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին
«Հրապարակը» գրում է. Դեկտեմբերի 20-ը Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրն է։ Այս անգամ այն, ըստ ամենայնի, կտոնվի առանց Գորիկ Հակոբյանի։ Նա Հայաստանում չէ:
Տևական ժամանակ է, ինչ բուժվում Է Գերմանիայում։ Բժիշկները թույլ չեն տալիս նրան նստել ինքնաթիռ՝ վտանգավոր է կյանքի համար։ Երբ կվերադառնա Գորիկ Գուրգենիչը, հայտնի չէ, սակայն վերադարձի դեպքում էլ ծանրաբեռնվածությունը նրան հակացուցված է, ուստի համակարգում շունչները պահած սպասում են՝ երկրի ղեկավարությունն այդ օրը շնորհակալություն կհայտնի՞, կպարգևատրի՞ այդ ասպարեզում երկար աշխատած Գ. Հակոբյանին, որից հետո էլ գուցե հայտարարվի նոր նշանակման մասին…
Բանն այն է որ համակարգն արդեն մի քանի ամիս է, ինչ աշխատում է ոչ միայն առանց ղեկավարի, այլև առանց ժամանակավորր պաշտոնակատարի։
ԺՊ չնշանակելու հանգամանքը ենթադրել է տալիս, որ գործող տեղակալներից որևէ մեկը չի զբաղեցնելու ԱԱԾ ղեկավարի պոստը, քանզի, որպես կանոն, ԺՊ են նշանակում նրան, ով հետո պետք է դառնա պետ։ Ի դեպ, նոր պետի անունների շարքում կրկին հնչում է Քեթրինի Միհրանի՝ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի անունը, սակայն ոմանք չեն բացառում նաև նախկին գլխավոր վարչության պետ՝ գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանին։
Մանրամասները` «Հրապարակի» այսօրվա համարում