
Փայտի արտադրամասում հրդեհ է բռնկվել

Դեկտեմբերի 11-ին, ժամը 05.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արա Սարգսյան 4 հասցեում ՝ փայտի արտադրամասում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հրդեհը մեկուսացվել է 05.36-ին, մարվել՝ 05.51-ին:
Պարզվել է, որ «Դեկորատիվ» գործարանի տարածքում՝ փայտամշակման արադրամասում, այրվել է արտադրամասի տանիքը՝ 20քմ, բակում տեղադրված փայտ՝ 8 խմ, կրպակ՝ 9 քմ և 8 հատ փայտյա դուռ:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն