Բաժիններ՝

Դանակի հարված՝ ուրիշի կնոջը զանգահարելու համար

Դատարանում է 35-ամյա Երևանի բնակիչ Պատվական Հակոբյանի դեմ քրեական գործը. նա մեղադրվում է վիճաբանության ժամանակ դիտավորությամբ անձի առողջությանը կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու մեջ:  Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Ըստ մեղադրական եզրակացության՝ նա 2013թ. հուլիսի 24-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, կնոջը զանգահարելու կապակցությամբ վիճաբանել է Արշակ Գրիգորյանի հետ, ինչի ընթացքում իր մոտ գտնվող դանակով մեկ անգամ հարվածել է նրա կրծքավանդակին և դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Պատվական Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:

Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031