
«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանը կշարունակի անգլերեն լեզվի ուսումնառության «կուրսերը»

«Հրապարակը» գրում է. Գործուղումներից բարեհաջող վերադարձած Հովիկ Աբրահամյանը կշարունակի անգլերեն լեզվի ուսումնառության «կուրսերը», որն սկսել է 5 ամիս առաջ, երբ դեռ հայտնի չէր , որ Հայաստանը մտնելու է Մաքսային միություն, որպեսզի կարողանա ԵՄ-ի հետ ասոցացման դեպքում ազատ խոսել եվրոպացիների հետ, ինչպս «վարվում» են Տիգրան Սարգսյանը, Դավիթ Հարությունյանը, Վաչե Գաբիելյանը և ուրիշներ։ Հիմա նրա թիմում տարակուսած են՝ գուցե դադարեցնե՞ն անգլիական «կուրսերը» և անցնեն ռուսերենի, չէ՞ որ ռուսերենի հարցում էլ ուսանելու կարիք կա։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում