«Ժողովուրդ». Անտեղյակ նախարարը
Երեկ «Ժողովուրդը» փորձել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի տեսակետը պարզել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի կողմից ներկայացրած, 77 էջից բաղկացած զեկույցի վերաբերյալ։ Սակայն նախարարը, իր սովորության համաձայն, հայտարարել է, որ շտապում է, չի տիրապետում ինֆորմացիային ու արագ քայլերով հեռացել է։
Հիշեցնենք, որ ՄԻՊ-ը ՀՀ վճռաբեկ դատարանը համարել է անվստահելի, իսկ դատական համակարգը՝ կոռումպացված։ Հրայր Թովմասյանը, սակայն, ասել է, որ ծանոթ չէ այդ զեկույցին և վազելով դուրս է եկել։
Մանրամասները «Ժողովուրդի» այսօրվա համարում