Բաժիններ՝

Հայաստանում դեկտեմբերին սպասվում է նորմային մոտ ջերմաստիճան. «Հայպետհիդրոմետ»

Հայաստանում դեկտեմբերին սպասվում է նորմային մոտ միջին ջերմաստիճան:

Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Արտակարգի իրավիճակների նախարարության «Հայպետհիդրոմետի» օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Որեւէ արտառոց շեղում չի սպասվում, այսինքն ոչ շատ ցածր ջերմաստիճան, ոչ շատ բարձր: Սակայն կան նախնական կանխատեսումներ, որ հունվարն ու փետրվարը հարաբերականորեն տաք կլինեն. սպասվում է նորմայից 2-3 աստիճանով բարձր ջերմաստիճան»,- հաղորդել է Սուրենյանը:

Անդրադառնալով Անտարկտիդայում ամրագրված ռեկորդային ցածր -91.2 աստիճան ջերմաստիճանին, օդերեւութաբանը նշել է, որ այստեղ ցանկացած ժամանակ դա հնարավոր է, քանի որ այս գոտում տաք օդային զանգվածներ առհասարակ չեն լինում, ընդգծելով, որ Հարավային բեւեռը Երկիր մոլորակի ամենացուրտ գոտին է: Նրա խոսքով՝ դա ոչ մի կերպ չի կարող բացասաբար ազդել մեր մոլորակի վրա, դա տարօրինակ չէ եւ չի նշանակում, որ Երկրի վրա տարօրինակ երեւույթ է տեղի ունեցել: «Նույնիսկ ամռանն այս գոտում ջերմաստիճանը չի բարձրանում -30-35 աստիճանից ըստ Ցելսիուսի», – նշել է Գագիկ Սուրենյանը:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս