
Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ-ի երթին կմասնակցի՞

Հայ ազգային կոնգրես կուսակցության հետ «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնության նպատակները, ծրագրերը, իղձերը համընկո՞ւմ են, ՀԱԿ-ը տվյալ նախաձեռնությանը համագործակի՞ց, թե՞ մրցակից կուսակցություն է` Aravot.am-ի հարցին նախաձեռնության անդամ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ չի կարելի խոսել տեսական համագործակցության մասին, որովհետեւ, համագործակցության յուրաքանչյուր դեպքի մասին խոսելիս պետք է հստակ ձեւակերպել, թե տվյալ դեպքով ի՞նչ ասել է համագործակցությունը: «Եթե ամենագլոբալ համագործակցությունը նկատի ունեք, եթե բոլոր նախապայմանները լինեին ամենագլոբալ համագործակցության մասին, ապա մենք կլինեինք նույն քաղաքական ուժը: Եթե նույն քաղաքական ուժը չենք, նշանակում է, այնուամենայնիվ, կան մոտեցումների, ընկալումների, գաղափարների, նպատակների, միջոցների տարբերակում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը`հավելելով, որ այդ տարբերությունները չեն բացառում համագործակցությունը: Դա, սակայն, արդեն հետագայի խնդիր է եւ յուրաքանչյուր կոնկրետ դեպքով կքննարկվի:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: