
Բախտագուշակ Վարսիկի երկրորդ հարսը ևս խոշտանգումների է ենթարկվել (տեսանյութ)

Դեկտեմբերի 7-ին «Հետք»-ի խմբագրություն է դիմել Վիկա Թովմասյանը, ով խոշտանգումների ենթարկված Հասմիկ Խաչատրյանի ամուսնու՝ Սարգիս Հակոբյանի երկրորդ կինն է:
Պարզվում է՝ Հասմիկի հետ համատեղ կյանքին զուգահեռ՝ Սարգիսն ունեցել է նաեւ մեկ այլ կին, եւ այդ մասին իմացել են թե Հասմիկը, թե Սարգիսի ծնողները եւ թե ինքը՝ Վիկան:
Վիկա Թովմասյանը Սարգիս Հակոբյանի երկրորդ զոհն է: Նա 2 տարի շարունակ ծեծի, խոշտանգումների ու ստորացումների է ենթարկվել Երեւանի իրենց բնակարանում: Ծեծի հետեւանքով կոտրվել է Վիկայի քիթը, վիժել է 5 ամսականում, դիմել ոստիկանություն: Սարգիսի սպառնալիքներից հետո Վիկա Թովմասյանը հետ է վերցրել դիմումը ոստիկանությունից եւ փախել Ռուսաստան:
«Երբ ես կարդացի, թե ինչեր է արել Հասմիկի հետ, նույնը, նույն սցենարով արել է նաեւ ինձ հետ: Հիմա ես ուզում եմ խոսել այդ մասին, եւ եթե որեւէ բանով կկարողանամ օգնել Հասմիկին, նույնիսկ եթե պետք լինի Հայաստան գալ, ես կգամ»,- ասոել է Վիկան:
Մանրամասները այստեղ`