Սահմանամերձ Բարեկամավանը դատարկվում է

tesankyun.am-ի փոխանցմամբ` Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի հեռավոր, սահմանամերձ  Բարեկամավան գյուղից վերջին մի շաբաթում  հեռացել է  3 ընտանիք: Նրանք ընտանեկան իրերով, կահ-կարասիով տեղափոխվել են Երեւանում բնակվող հարազատների մոտ:  Հայաստանի անկախանալուց հետո Բարեկամավանից արտագաղթը մեծ չափերի է հասել: Գյուղի միջնակարգ դպրոցն ունի ընդամենը 35 աշակերտ: Դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանն ասաց, որ  1970-ական թվականների կեսերին Բարեկավանի 8-ամյա դպրոցն ուներ 330 աշակերտ:

Տեսանյութեր

Լրահոս