Բաժիններ՝

Ռումինիայի իշխանությունները երեք տարի դոտացիա են հատկացրել Facebook-ի վիրտուալ ֆերմային

Ռումինիայի կառավարությունը գրեթե 700 հազար դոլար է տրամադրել հանրահայտ Farmville համացանցային խաղի ներկայացուցիչներին, որոնք դրանք վերցրել են իրենց «ֆերմայի» զարգացման համար: Իշխանությունները կարծել են, թե այդ գումարներն իսկապես ուղղվում են  իրական ֆերմայում անասնաբուծության զարգացմանը:

Բրիտանական Metro պարբերականի փոխանցմամբ, «ֆերմերներին» հաջողվել է երեք տարվա ընթացքում ստանալ 681 հազար դոլար դոտացիա: Խարդախները հայտարարել են, որ իրենց ութ ֆերմաներում ավելի քան 1 860  կով են բուծում:

Ընդ որում` նրանք պնդում են, որ սկզբնական հայտում դիմել են` գումարներ  ստանալու հենց Farmville-ի, այլ ոչ թե իրական ֆերմայի զարգացման համար:

Խարդախներն օգտվել են  գյուղատնտեսական ոլորտում փոքր եւ միջին ձեռներեցության աջակցության պետական ծրագրից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս