
800 կրակոց՝ հայ դիրքապահների ուղղությամբ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, դեկտեմբերի 1-ից 7-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ: Տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 800 կրակոց: Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանություն: