Բաժիններ՝

ԱԻՆ-ը հորդորում է զերծ մնալ «Զանգեր» կոչվող ճանապարհահատվածներով երթևեկելուց

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Որոշ շրջաններում, մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սյունիքի մարզի Մեղրի, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում այս պահին տեղում է ձյուն:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ, Ծիլքար-Քուչակ ճանապարհահատվածը:

Գեղարքունիքի մարզի Գավառ-Սևան ավտոճանապարհին, ինչպես նաև Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից մինչև «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց. 

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս զերծ մնալ վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկելուց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031