
Ռեգիոնների կուսակցությունը երկուշաբթի որոշում կկայացնի հետագա գործողությունների մասին

Ուկրաինայի կառավարող Ռեգիոնների կուսակացության խորհրդարանական խմբակցության խորհուրդը երկուշաբթի որոշում կկայացնի հետագա գործողությունների վերաբերյալ, կիրակի հայտարարել է խմբակցության անդամ Վլադիսլավ Լուկյանովը:
«Այսօրվա, անցած գիշերվա իրադարձությունները մեզ համար որոշիչ կլինեն որոշումների ընդունման տեսակետից: Սակայն ես վստահ եմ, որ իրավիճակը պետք է խաղաղ, հանգիստ հուն տեղափոխել, հեռանալ հակամարտություններից, զգացմունքներից եւ ավելի կառուցողական փուլ մտնել»,-ասել է նա:
Կուսակցության խնդիրը, ըստ նրա, «իրավիճակը վերահսկողության տակ պահելը, անկարգությունները դադարեցնելը եւ Կիեւում կյանքը բանկանոն հուն վերադարձնելն է»: