
Վիլնյուսում շարունակվում է «Արևելյան գործընկերության» գագաթաժողովը (ուղիղ միացում)

Russia Today-ի փոխանցմամբ՝ այսօր Վիլնյուսում ընթանում է ԵՄ-ի «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի երկրորդ օրը: Հանդիպման գլխավոր թեման ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելուց, այդ թվում նաև ազատ առևտրի գոտի ստեղծելուց Ուկրաինայի հրաժարվելն է:
Երեկ Վիլնյուսում արդեն իսկ իրականացվել է մի կողմից ԵՄ-ի, իսկ մյուս կողմից՝ Վրաստանի ու Մոլդովայի հետ Ասոցացման համաձայնագրի տեխնիկական նախաստորագրումը: Պաշտոնական արարողությունը կանցկացվի այսօր: ԵՄ-ը, Վրաստանն ու Մոլդովան հուսով են, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը տեղի կունենա 2014 թվականի աշնանը: