Վահրամաբերդի վարելահողերը տուժում են ռուսական ոազմատեխնիկայի մուտքի պատճառով

«Հայկական ժամանակը» գրում է. Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան իր տարատեսակ «հենակետերն» ունի Շիրակի մարզի այլ համայնքների, մասնավորապես՝ Վահրամաբերդ, Հովունի, Մարմաշեն, Քեթի գյուղերի հարակից տարածքներում։ «Կառավարության կողմից այդ տարածքը իրենց է տրված։ 997 հեկտար վարչական տարածք է՝ 49 տարի օգտագործման ժամկետով տրվել է իրենց։ Զինվորականների թիվն էլ է ավելացել. 500 զինվոր առաջին կեսն էր, 500՝ երկրորդ կեսն էր եկողների»,– «Հայկական Ժամանակի» հետ զրույցում ասել է Վահրամաբերդի համայնքապետը՝ Աղվան Մարտիրոսյանը։ Նա նաև հայտնել է, որ իրականում գյուղացիների վարելահողերը և ցանքատարածությունները երբեմն տուժում են ռուս զինվորականների կոդմից ոազմատեխնիկայի մուտքի պատճառով։ Մարմաշենի համայնքա պետ Աշոտ Եղոյանի ասելով. ամառվանից տարածքում աշխուժություն կա, բայց տարածքը չի ընդյայնվել. «Մեզ համար ռա փակ գոտի է, բայց ամառվանից ակտիվ են ու վաղուց նման տիպի ակտիվության չէր եղե»,– ասում է համայնքապետը և ավելացնում. «Որպես մարմաշենցի՝ դուրեկան չի, որ մենք իրենց հետ ինչ-ինչ հարցերում առնչվում ենք»։

 

Կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս