
ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի «Ռենջ Ռովերն» «անհետացել» է

«Ժողովուրդը» գրում է. Մեկ տարվա ընթացքում շատ բան է անհետացել ՀՀ ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի ունեցվածքից։ Բանն այն է, որ Ռ. Հարությունյանը 2011թ. հայտարարագրել Է 112 հազար 550 դոլար արժողության «Ռենջ Ռովեր» ավտոմեքենա և 720 հազար ԱՍՆ դոլար։ Բայց մեկ տարի անց նրա հայտարարագրից անհետացել Է թանկարժեք մեքենան, իսկ բանկային հաշվին ունեցած գումարը նվազել Է՝ դառնալով 520 հազար դոլար։ Հետաքրքիր Է, թե նման թանկարժեք մեքենա կամ հարյուր հազարավոր դոլարներ ինչպես Է կարողացել կուտակել՝ տարեկան ստանալով մոտ 5 5 մլն դրամ աշխատավարձ, – գրում է «Ժողովուրդը» և հավելում, որ զարգացած երկրներում ուժային նման ոլորտի պաշտոնյաներին արգելված Է այդքան ունեցվածք կուտակել։ Ի դեպ, Հարությունյանն ԱԱԾ տնօրենի մորաքրոջ թոռն Է։
Մանրամասները կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում