«Ես այստեղից ոչ մի տեղ գնալու չունեմ». Մարգար Օհանյան
«Ժողովուրդը» տեղեկացել է, որ ՀՀ ճանապարհային նախկին ոստիկանապետ Մարգար Օհանյանը պատրաստվում է իր բիզնեսները տեղափոխել ՌԴ։ «Ժողովուրդի» տեղեկություններով՝ վերջինս բանտից ազատվելուց հետո այդ նպատակով է մեկնել է ՌԴ, որպեսզի ծանոթանա այնտեղի «պայմաններին»։ Երեկ «Ժողովուրդը» զրուցել է Մ. Օհանյանի հետ տեղեկության իսկությունը պարզելու համար։ Նա չի հերքել, որ եղել Է ՌԴ-ում, փոխարենը հայտարարել է. «Ես այստեղից ոչ մի տեղ գնալու չունեմ… Ես Էստեղ եմ մնալու մինչև իմ կյանքի ավարտը։ Հայաստանից լավ տեղ ես չունեմ ապրելու, ես ծնվել եմ Երևանում, մեծացել եմ Երևանում, պապ ունեմ այստեղ թաղված, հայր ունեմ այստեղ թաղված…»։ Երբ «Ժողովուրդը» հստակեցրել է, որ խոսքը ոչ թե արտագաղթելու, այլ բիզնեսի մասին է, Օհանյանը կրկնել նույն միտքը. «Ես Հայաստանից գնացողը չեմ»։
Մանրամասն կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում