ՀԺ.Ծխախոտի գները կտրուկ թանկացել են

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Անցած հանգստյան օրերին հայաստանյան խանութներում կտրուկ թանկացան սիգարետների մի քանի տեսակներ։ Օրինակ, «Վոգ» տեսակի սիգարետը թանկացել է մոտ 20 տոկոսով՝ մեկ տուփի մանրածախ գինը 520 դրամից հասել 620 դրամի։ «Դանհիլ» տեսակի սիգարետների մեկ տուփը թանկացել է 10-13 տոկոսով՝ հասնելով 800-850 դրամի, իսկ «Քենթի» մեկ տուփը թանկացել 16 տոկոսով՝ հասնելով 550-ի»: Թերթը նաև ընդգծում է. «Ծխախոտ ներկրողները այսօր թանկացնելով սիգարետները, արդեն նախապատրաստվում են դրան։ Հունվարի մեկից կթանկանան նաև ներքին արտադրության սիգարետները»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս