Արթուր Բաղդասարյանը 121 հազար դրամի կրակմարիչներ է գնել «քույրիկ Լևոնից»
«Ժողովուրդը» գրում է. Արթուր Բաղդասարյանի ղեկավարած ԱԽՔ-ը հոկտեմբերին գնել է կրակմարիչներ։ Բնականաբար, այդ գնումն իրականացրել Է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Ուշագրավը, սակայն, ոչ թե ծախսված գումարի չափն Է՝ 121 հազար ՀՀ դրամ, այլ՝ թե ումից Է ձեռք բերել կրակմարիչները։ «ժողովուրդը» պարզել է, որ դրանք գնվել են «Մարուս Դոխոլյան» անհատ ձեռնարկատիրոջից։ «Ժողովուրդը» հիշեցնում է, որ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի կուսակից ընկեր, Էգ առյուծ Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան, որն ՕԵԿ ցուցակով հավակնում է դառնալ Աժ պատգամավոր, Լևոն Դոխոլյանն է՝ «Քույրիկ Լևոնը»։ Համաձայնեք, որ Մարուս և Լևոն Դոխոլյանների ազգանունների նույնությունն ամենևին էլ չի կարող պատահական համընկնում լինել։ Ինչից կարելի Է ենթադրել, որ Ա. Բաղդասարյանը բավական ուշադիր է և հոգում է իր կուսակից ընկերների բիզնեսի ծաղկման մասին, ավաղ ՀՀ քաղաքացիներիս հաշվին։
Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում