Բաժիններ՝

Հռոմի պապի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումը տևել է պլանավորված ժամկետից կրկնակի ավելի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այն անցել է տետ-ա-տետ ձևաչափով և տևել է պլանավորվածից կրկնակի ավելի երկար:

Հանդիպումը կայացել է Վատիկանի գրադարանի սրահում, ուր սովորաբար անցկացվում են բարձր մակարդակի հանդիպումներ: Ֆրանցիսկոսի ու Պուտինի զրյույցը տևել է 35 րոպե: Հանդիպման վերջում նրանք փոխանակվել են նվերներով:

Նշվում է, որ Ռուսաստանի նախագահը Վատիկանում հանդիպել է նաև անկլավ-պետության պետքարտուղար Պիետրո Պարոլինի հետ: Նրանցից զրույցը նույնպես ստացվել է պլանավորվածից ավելի երկար: Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ այդ հանդիպումները շատ լավ են անցել:

Պուտինի օգնական Յուրի Ուշակովն իր հերթին հայտարարել է, որ Վատիկան այցելելն ունի հատոկ նշանակություն՝ հիշեցնելով, որ Ֆրանցիսկոսը սեպտեմբերի սկզբներին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած G20-ի գագաթաժողովից առաջ ուղերձ էր հղել Պուտինին, որում ակտիվորեն հանդես էր եկել Սիրիայի հարցի ռազմական կարգավորման դեմ:

Ռուսաստանի ու Վատիկանի միջև լիարժեք դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 2009 թվականի դեկտեմբերին: Ներկայիս այցը հանդիսացավ վերջին 4 տարում Ռուսաստանի նախագահի երրորդ այցը Վատիկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս