Շտեֆան Ֆյուլեն բարձր է գնահատել ձգձգվող հակամարտությունների կարգավորման հարցում ԵԱՀԿ-ի դերակատարությունը

Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ողջունել է ձգձգվող հակամարտությունների կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ-ի գործադրած ջանքերը:

Ֆյուլեն իր այս հայտարարությունն արել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ հանդիպումից հետո: Ֆյուլեն բարձր է գնահատել ԵՄ-ի հարևան երկրներում, «Արևելյան գործընկերության» տարածաշրջանում ու Կենտրոնական Ասիայում առկա հակամարտությունների կարգավորման գործընթացում ԵԱՀԿ-ի դերակատարությունը:

Եվրահանձնակատարն ընդգծել է, որ տվյալ տարածաշրջանների հակամարտությունների կարգավորմանը ԵԱՀԿ-ի մասնակցությունը կարևոր է ժողովրդավարական բարեփոխումների ու արժեքների աջակցման տեսանկյունից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930