Վիկտոր Յանուկովիչն իրեն համեմատել է հոր հետ, որը չի կարող իր ընտանիքին թողնել առանց հացի
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը երեկ տեսաուղերձով դիմել է ժողովրդին՝ հայտարարելով, որ անփոփոխ է Ուկրաինայի եվրոպական ուղղվածությունը.
«Մոտ ժամանակներս ես ծավալուն հարցազրույց կտամ հեռուստատեսությանը և կպատասխանեմ բոլոր հարցերին: Իսկ այսօր ես կցանկանայի ընդգծել, որ Ուկրաինայում չկա եվրոպական չափորոշիչներով հասարակություն կառուցելուն այլընտրանք: Եվ տվյալ ճանապարհով իմ քաղաքականությունը մշտապես եղել և մնում է հետևողական:
Վստահեցնում եմ, որ ոչ ոք մեզանից չի խլում հավասար հնարավորություններով Ուկրաինայի, եվրոպական Ուկրաինայի երազանքը, ինչպես նաև այն, որ ոչ ոք մեզ չի շեղի մեր ընտրած ուղուց, որը տանում է դեպի այդ երազանք: Սակայն տվյալ ճանապարհին ամենաբարդը եղել, կան և մշտապես կլինեն տնտեսական խնդիրները»:
Նշվում է, որ Յանուկովիչն իրեն համեմատել է հոր հետ, որը չի կարող իր ընտանիքին թողնել առանց հացի. «Այդպես էլ ես իրավունք չունեմ մարդկանց թողնել բախտի քմահաճույքին՝ այն խնդիրներով, որոնք կարող են առաջանալ, եթե ճնշման տակ, որը մենք զգում ենք, դադարեցվի արտադրությունը, և միլիոնավոր քաղաքացիներ դուրս շպրտվեն փողոցներ:
Դրա համար էլ հարկադրված ենք լինում կայացնել ոչ հեշտ որոշումներ: Այդ պատճառով էլ ես երբեմն ռիսկի եմ դիմում մնալ չհասկացված: Դրա համար էլ ես այսօր մեր ժողովրդին խնդրում եմ ուշադիր լսել անձամբ ինձ: Ես երբեք ոչ մի քայլ չեմ ձեռնարկի ի վնաս Ուկրաինայի ու ժողովրդի: Ուկրաինայի քաղաքացիների կամքը եղել, կա և կլինի վճռորոշ՝ իմ յուրաքանչյուր որոշման համար»: