Բաժիններ՝

Ուկրաինան վաղ թե ուշ կստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը. Ռասմուսեն

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հուսով է, որ Ուկրաինան վաղ թե ուշ կստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Ռասմուսենը կարծում է, որ այդ համաձայնագրի ստորագրումն առաջին հերթին բխում է Ուկրաինայի շահերից, քանի որ դա նպաստում է ինչպես ԵՄ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի հետ նրա հարաբերությունների խորացմանը:

Ռասմուսենը խոստովանել է, որ զարմացել է Կիևի որոշումից՝ կապված Ասոցացման համաձայնագրի նախապատրաստական գործընթացը կասեցնելու հետ՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ հարգում է Ուկրաինայի ընտրությունը և այն ուղին, որով նա ցանկանում է իր հարաբերությունները կառուցել ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ:

Ռասմուսենն ընդգծել է, որ ո՛չ ԵՄ-ը, ո՛չ էլ ՆԱՏՕ-ն չեն միջամտում առանձին երկրների ներքին գործերին և հավատարիմ են մնում պետությունների կողմից այս կամ այն միավորմանը միանալու ինքնուրույն ընտրություն կատարելու սկզբունքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս