
Յուլյա Տիմոշենկոն անժամկետ հացադուլ է հայտարարել

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ազատազրկման մեջ գտնվող Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն անժամկետ հացադուլ է հայտարարել՝ երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչից պահանջելով ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը:
Այդ մասին նշված է Տիմոշենկոյի տարածած հայտարարությունում, որը երեկ երեկոյան Եվրամայդանի մասնակիցների առջև Կիևի «Եվրոպական» հրապարակում ընթերցել է նրա փաստաբան Սերգեյ Վլասենկոն:
Տիմոշենկոն ողջունել է այն, որ հարյուր հազարավոր ուկրաինացիներ Ուկրաինայում ու համայն աշխարհում դուրս են եկել Եվրամայդաններ (հրապարակներ)՝ իշխող մաֆիային թույլ չտալու համար սպանել իրենց եվրոպական ընտրությունը և կոտրել իրենց կյանքը:
Տիմոշենկոն ընդգծել է, որ հպարտ է, որ հանդիսանում է նման մեծ և ուժեղ ժողովրդի մասնիկը, որը կարողացել է ձեռք բերել պետական անկախություն և պահպանել այն՝ չնայած բոլոր արհավիրքներին: