
Ֆյուլեն Ասոցացման համաձայնագրի հարցում Ուկրաինայի համար վերջնաժամկետ է սահմանել նոյեմբերի 29-ի առավոտը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն կարծում է, որ դեռ պահպանվում է Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում Ուկրաինայի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու հնարավորությունը:
Ընդգծելով, որ հույսը մեռնում է վերջում՝ Ֆյուլեն հայտարարել է, որ ԵՄ-ը մտադիր է Ասոցացման համաձայնագիր ստորագրել Ուկրաինայի հետ, և որ տվյալ հարցում դուռը բաց է. «Մենք պատրաստ ենք, և դուռը բաց է: Դրա համար վերջնաժամկետն ուրբաթ առավոտ է»:
Հիշեցնենք, որ Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովն անցկացվելու է նոյեմբերի 28-29-ին: