«Ժնև 2»-ի մասնակիցների ցուցակը վերջնականապես հստակեցված չէ. Լախդար Բրահիմ
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմին հայտարարել է, որ ցայժմ հստակեցված չէ Սիրիական հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցությունների մասնակիցների ցանկը:
Տվյալ բանակցություններին Իրանի ու Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչների մասնակցության վերաբերյալ հարցին Բրահիմին պատասխանել է, որ դեռ կազմված չէ պատվիրակների վերջնական ցուցակը, սակայն իրենք անկասկած դիտարկելու են բանակցային գործընթացում այդ երկու երկրների մասնակցության հնարավորությունը:
Բրահիմին պլանավորել է 2013 թվականի դեկտեմբերի 20-ին հանդիպեն տվյալ հարցում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչների հետ: Դրա հետ կապված՝ Բրահիմին Սիրիայի իշխանություններին ու ընդդիմությանը կոչ է արել չթեժացնել կոնֆլիկտը: Բրահիմին մեծապես կասկածում է, որ հակամարտող կողմերը կարող են գալ որևէ իրատեսական ըմբռնման՝ նախքան բանակցությունների սկսվելը:
ՄԱԿ-ը երեկ հայտարարություն է տարածել, որում նշել է, որ Սիրիական հակամարտության կարգավորմանը միտված «Ժնև 2» միջազգային կոնֆերանսը գումարվելու է 2014 թվականի հունվարի 22-ին: Սիրիական հակամարտության սկսվելուց (2011 թվականի մարտ) ի վեր՝ առաջին անգամ բանակցային սեղանի շուրջ պետք է նստեն պաշտոնական իշխանություններնն ու ընդդիմության ներկայացուցիչները: