ԱՄՆ սենատը դեկտեմբերին կդիտարկի Իրանի դեմ պատժամիջոցների խստացման հարցը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ սենատը դեկտեմբերին դիտարկելու է Իրանի դեմ պատժամիջոցների խստացման հարցը՝ չնայած նոյեմբերի 24-ին Ժնևում «Վեցյակի» ու Իրանի միջև պայմանավորվածության ձեռք բերմանը: Այս մասին հայտարարել է Սենատում դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Գարրի Ռիդը.

«Երբ մենք դուրս կգանք ընդմիջումից (դեկտեմբերի 9), մենք կդիտարկենք առավել խիստ պատժամիջոցներ սահմանելու հարցը: Տվյալ հարցով լսումներ կարող են հրավիրել Սենատի բանկային հանձնաժողովի նախագահ Թիմ Ջոնսոնը և միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Մենենդեսը: Եթե անհրաժեշտ լինի ընդունել առավել լուրջ պատժամիջոցներ, ես վստահ եմ, որ մենք կանենք դա»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930