
Էյֆելյան աշտարակի սանդուղքի մի մասը վաճառվել է 220 հազար եվրոյով

Էյֆելյան աշտարակի երկրորդ եւ երրորդ մակարդակները միացնող սանդուղքը երկուշաբթի Փարիզում կայացած աճուրդում վաճառվել է 220 հազար եվրոյով:
Արտասովոր լոտի համար պայքարել են ութ գնորդներ` Ֆրանսիայից, Պորտուգալիայից, ԱՄՆ-ից եւ Լատինական Ամերիկայից: Արդյունքում աստիճանները բաժին են ընկել պորտուգալացի հավաքորդին:
Աճուրդի հանված ֆրագմենտի երկարությունը 3,47 մ է: Մինչ այս, այն պահվում էր Շվեյցարիայում, մասնավոր հավաքածուում:
Յուրահատուկ սանդուղքը, որը պատրաստվել է հենց Գուստավ Էյֆելի կողմից 1889թ-ին, ապամոնտաժվել էր 1983թ-ին` աշտարակը շահագործող ընկերության կողմից: Այն բաժանվել էր 24 մասի, որից չորսը նվիրել էին ֆրանսիական թանգարաններին, իսկ 20 –ը վաճառել էր աճուրդում: