
«АвтоВАЗ»-ը դեկտեմբերին կավարտի «Lada Samara» ընտանիքի մեքենաների թողարկումը

Ռուսաստանյան ավտոարտադրող «АвтоВАЗ» ընկերությունը դեկտեմբերին կավարտի «Lada Samara» ընտանիքի մեքենաների թողարկումը, հաղորդում է РИА Новости-ն:
«Lada Samara» ընտանիքի մեքենաների ատադրությունը ընկերության մոդելային շարքի հերթական փուլն է համարվում: 2012թ. վերջին ավարտվել էր Lada Samara (ВАЗ-2115) սեդանի թողարկումը, իսկ ընթացիկ տարվա սեպտեմբերին` երեքդռնանի Lada Samara (ВАЗ-2113) արտադրությունը:
«2014թ-ից ընկերությունը Իժեւսկում կսկսի Lada Granta-ի թողարկումը»,-հայտնել է գործակալության աղբյուրը: Ներկայումս արտադրվում է տվյալ մոդելի միայն սեդանը: