Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Պուտինի ու Էրդողանի հանդիպումը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր նեղ շրջապատի մասնակցությամբ ընդունել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանին, ինչից հետո մեկնարկել է Ռուս-թուրքական համագործակցության բարձրագույն խորհրդի չորրորդ նիստը:

Պուտինն ընդգծել է, որ Թուրքիան այն երկրների թվում է, ուր ամենաշատն են այցելում ռուս զբոսաշրջիկները: Այս տարվա արդյունքներով ակնկալվում է ռուս զբոսաշրջիկների հաճախելիության ռեկորդային ցուցանիշ՝ 4 միլիոն մարդ:

Պուտինը հավելել է, որ Թուրքիայի քաղաքացիներն իրենց հերթին հետաքրքրություն են ցուցաբերում Ռուսաստանում շրջելու նկատմամբ: Տարեկան Թուրքիայից Ռուսաստան է այցելում 100.000 զբոսաշրջիկ: Պուտինն ու Էրդողանն ընդգծել են, որ երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են հաջողությամբ, այդ թվում նաև առանց իրենց անձնական միջամտության դեպքում:

Նրանք հույս են հայտնել, որ իրենց հանդիպումը կնպաստի այդ գործըթնացի առաջխաղացմանը: Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ մեծ կարևորություն է տալիս այսօրվա բանակցություններին:

Տեսանյութեր

Լրահոս