Բաժիններ՝

Ինձ համար մեծ պատիվ է հանդիսանալ Վրաստանի վարչապետ. Իրակլի Գարիբաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Գարիբաշվիլին այսօր երկրի խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է, որ իր համար մեծ պատիվ է հանդիսանալ Վրաստանի վարչապետ, ինչը ենթադրում է նաև մեծ պատասխանատվություն:

Գարիբաշվիլին հավելել է, որ կանի ամեն ինչ՝ արդարացնելու համար այն մեծ վստահությունը, որն իր նկատմամբ ցուցաբերել են Բիձինա Իվանիշվիլին և «Վրացական երազանք» դաշինքը: Գարիբաշվիլիի խոսքերով՝ անցած մեկ տարվա ընթացքում Վրաստանը ցույց է տվել, որ իր տեղը քաղաքակիրթ երկրների կողքին գտնվելն է:

Նշվում է, որ Վրաստանի խորհրդարանն այսօր վստահություն է հայտնելու Գարիբաշվիլիի կառավարության կազմին ու ծրագրին: Նոյեմբերի 20-ը Բիձինա Իվանիշվիլիի համար Վրաստանի վարչապետի պաշտոնում վերջին օրն է: Նա հասարակությանը կոչով դիմելու է նոյեմբերի 24-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս