Ադրբեջանական լրատվամիջոցը գովաբանել է Արման Սաղաթելյանի աշխատանքը

Haqqin.az պորտալը քննադատել է Ադրբեջանի նախագահի մամլո քարտուղար Ազեր Գասըմովին և ընդհակառակը գովաբանել է Հայաստանի նախագահի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանին՝ կապված երեկ Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ:

Լրատվամիջոցն ընդգծել է, որ այդ հանդիպման սկսվելուց հետո Արման Սաղաթելյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Վիեննայում մեկնարկել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը»: Սաղաթելյանի այդ հաղորդագրությունն արտատպել են ոչ միայն հայկական, ռուսական, եվրոպական, այլև՝ ադրբեջանական ԶԼՄ-ները, քանի որ միևնույն ժամանակ Գասըմովը լռել է:

Սաղաթելյանը գրեթե ամեն րոպե թարմացրել է Twitter-ում իր գրառումները Սերժ Սարգսյանի վերաբերյալ, և օտար ԶԼՄ-ները, այդ թվում նաև ադրբեջանական ԶԼՄ-ները հարկադրված են եղել արտատպել դրանք: Սակայն հարցը չի ավարտվում միայն այդքանով:

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը նույն օրը հայտնել է. «Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ երեքշաբթի Վիեննայում Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ անցկացված բանակցություններն անցել են նորմալ»: Մի խոսքով՝ այս ամենը պետք է որակել որպես Վիեննայում անցկացված Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպման լուսաբանման տեղեկատվական ձախողում:

Լրատվամիջոցը նվաստացուցիչ է համարում, որ ադրբեջանցի լրագրողները ստիպված են եղել սեփական նախագահի մասին տեղեկատվությունը վերցնել անգամ ոչ թե ավստրիական, այլ՝ հայկական ԶԼՄ-ներից:

Տեսանյութեր

Լրահոս