ԵԱՀԿ գործող նախագահը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը

ԵԱՀԿ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան երեկ ողջունել է Վիեննայում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը.

«Ես վստահ եմ, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակի երկխոսությունը նպաստելու է կողմերի միջև վստահության և փոխըմբռնման ամրապնդմանը և դրական խթան է հանդիսանալու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի համար:

Մենք հավատում ենք, որ այդպիսի բանակցությունները ծառայում են խաղաղության, կայունության և տարածաշրջանային համագործակցության համար նոր հնարավորությունների բացման երաշխիք: Ուկրաինական նախագահությունը պատրաստ է նպաստել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ջանքերի առաջխաղացմանը՝ կապված կանոնավոր երկխոսություն հաստատելու հետ, ինչի նպատակը միջազգային իրավունքի հիման վրա Ղարաբաղյան հակամարտության համապարփակ, խաղաղ կարգավորմանը հասնելն է»:

Տեսանյութեր

Լրահոս