
Ուիլյամ Հեյգը ժամանել է Թուրքիա

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը երկօրյա այցով նոյեմբերի 19-20-ին ժամանել է Թուրքիա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ը:
Հեյգի թուրքական այցը կապված է 10 տարի առաջ՝ 2003 թվականի նոյեմբերի 20-ին, Ստամբուլում Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսության դեմ իրականացված ահաբեկչական հարձակման և բրիտանական HSBC բանկի մոտ գրանցված պայթյունների (10-րդ) տարելիցի հետ:
Հեյգը հանդիպելու է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ և քննարկելու է երկկողմ հարաբերությունների, ահաբեկչության դեմ պայքարի, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության, ինչպես նաև Սիրիայի ու Կիպրոսի հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային այլ հարցեր: