
Իրանի հետ գործարքի դեպքում ԱՄՆ-ը կարող է ապասառեցնել 10 միլիարդ դոլարից ոչ ավելի իրանական ակտիվներ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական ակտիվների ծավալը, որոնք կարող են ապասառեցվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքի կնքման դեպքում, չի գերազանցի 10 միլիարդ դոլարի սահմանագիծը:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսը. «Մենք խոսում ենք ոչ մեծ քանակի միջոցների մասին»: Ներկայումս Իրանի հանդեպ գործում է պատժամիջոցների խիստ ռեժիմ: ԱՄՆ-ն Իրանին կասկածում է միջուկային զենք մշակելու մեջ: