
Եգիպտոսի ոստիկանությունը Կահիրեում արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի ոստիկանությունը գիշերային ժամերին ուժ է գործադրել՝ մայրաքաղաք Կահիրեի կենտրոնում գտնվող «Թահրիր» հրապարակում հավաքված ցուցարարներին ցրելու համար:
Ողջ երեքշաբթի «Թահրիրում» բախումներ են գրանցվել՝ կապված երիտասարդական քաղաքական կազմակերպությունների կոչերի հետ՝ կազմակերպել զանգվածային հանրահավաքներ և այդ կերպ նշել աղետալի իրադարձությունների երկրորդ տարելիցը, որոնց ժողովուրդը որակել է որպես «Մուհամմեդ Մահմուդի փողոցի իրադարձություններ»:
Երկու տարի առաջ արմատական խմբավորումների հարյուրավոր ակտիվիստներ, պահանջելով իշխանությունից զինվորականների հեռացումը, մի քանի օր գրոհել են ՆԳՆ-ի շենքը և կոշտ բախումների մեջ են մտել անվտանգության ուժերի հետ: Դրա հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ, վիրավորվել էին հարյուրավորները:
Երեկվա ակցիան ցրելու համար ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել իրենց վրա քարեր նետող ցուցարարների վրա: Բախման հետևանքով տուժել է 16 մարդ, որոնց մի մասին թեթև վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: