Բաժիններ՝

Իրակլի Գարիբաշվիլին ներկայացրել է Վրաստանի նոր կառավարության կազմը

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար, վարչապետի թեկնածու Իրակլի Գարիբաշվիլին ներկայացրել է նոր կառավարության կազմը, որը մնացել է գրեթե անփոփոխ: Միակ փոփոխությունն առնչվել է ներքին գործերի ղեկավարի պաշտոնին: Այն կզբաղեցնի Ալեքսանդր Չիկաիձեն:

Նախարարների կաբինետն ունի հետևյալ տեսքը. վարչապետ՝ Իրակլի Գարիբաշվիլի, էներգետիկայի նախարար՝ Կախա Կալաձե, արդարադատության նախարար՝ Թեա Ծուլուկիանի, պատիժների իրագործման ու իրավական օգնության նախարար՝ Սոզար Սուբարի, արտգործնախարար՝ Մայա Փանջիկիձե, եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար՝ Ալեքսի Պետրիաշվիլի, էկոնոմիկայի նախարար՝ Գեորգի Կվիրիկաշվիլի, վերաինտեգրման հարցերով պետնախարար՝ Պաատա Զաքարեիշվիլի, ֆինանսների նախարար՝ Նոդար Խադուրի, գյուղատնտեսության նախարար՝ Շալվա Պիպիան, տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների նախարար՝ Դավիթ Նարմանիա, առողջապահության, աշխատանքի ու սոցիալական պաշտպանության նախարար՝ Դավիթ Սերգեենգո, կրթության ու գիտության նախարար՝ Թամար Սանիկիձե, շրջակա միջավայրի պահպանման նախարար՝ Խաթունա Գոգալաձե, փախստականների հարցերով նախարար՝ Դավիթ Դարախվելիձե, սփյուռքիի հարցերով նախարար՝ Կոնստանտին Սուրգուլաձե, մշակույթի նախարար՝ Գուրամ Օդիշարիա, սպորտի ու երիտասարդության նախարար՝ Լևան Ղիփիանի:

Պլանավորված է Նախարարների կաբինետի կազմը հաստատել ընթացիկ շաբաթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս