
Ford -ը սեդանի սրահում պլաստիկ է օգտագործել` կիրառելով Coca Cola-ի տեխնոլոգիան

Ամերիկյան Ford ավտոարտադրողն իր նոր «Ford Fusion Energi» սեդանի սրահում օգտագործել է պլաստիկ, որից Coca Cola –ն շշեր է պատրաստում: Նոր ավտոմեքենան կներկայացվի այս ամսվա վերջում` Լոս Անջելեսի ավտոշուկայում:
Ford-ն օգտագործել է Coca Cola –ի կողմից կիրառված PlantBottle տեխնոլոգիան` գործվածքի արտադրության համար, որով ամրացված են նստատեղերն ու մեքենայի դռների պանելները:
Հայտնի է, որ Ford –ը միլիոնավոր դոլարներ է ներդնում էկոլոգիապես մաքուր մոդելներ պատրաստելու համար: «Energi» տեսակի որոշ մոդելների դետալներ պատրաստված են սոյայի հումքից: