
Երկրաշարժ Իրան-Նախիջևան սահմանային գոտում

Նոյեմբերի 16-ին, տեղական ժամանակով ժամը 19.00-ին ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3,1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրան-Նախիջևան սահմանային գոտում՝ Նախիջևան քաղաքից 23 կմ արևմուտք:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 39.190 և արևելյան երկայնության 45.140: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ: