
Մահվան դեպք Ախուրյանում

tsayg.am –ի փոխանցմամբ` նոյեմբերի 16-ին արտակարգ դեպք է գրանցվել Շիրակի մարզի Նոր Ախուրյան համայնքում: Ղանդիլյան փողոցի բնակիչներն անհանգստանալով իրենց հարևան Գառնիկ Նշանի Վարդանյանի մի քանի օրվա բացակայությունից, թակել են վերջինիս առանձնատան դռներն ու պատուհանները: Արձագանք չստանալով, դիմել են ՀՀ Ոստիկանության ՇՄ Ախուրյանի բաժին: Ղանդիլյան 18 հասցե են շտապել նաև ԱԻՆ ՇՄ փրկարարական վարչության Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատի ներկայացուցիչները: Վերջիններս հետախուզել են տարածքն ու իրականացրել գործողություններ՝ իրենց իրավունքների սահմաններում: Բացվել է բնակարանի դուռը, երկրորդ հարկում մահճակալի մեջ հայտնաբերվել է տանտիրոջ դին: Գառնիկ Վարդանյանի հարևանները նշել են, որ 1934 թվականին ծնված, 5 երեխայի հայր Գառնիկ Վարդանյանը կնոջ մահից հետո բնակարանում ապրել է մենակ, հանդիսացել է ՌԴ քաղաքացի, հիվանդ չի եղել:
Մանարամասները եւ տեսանյութը` սկզբնաղբյուր կայքում: